Կարևոր իրադարձություններ

Արգելափակումից դուրս է բերվել 9 ավտոմեքենա

19 Փետրվար, 2025 10:00
Արգելափակումից դուրս է բերվել 9 ավտոմեքենա

Փետրվարի 17-19-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ապարան, Սիսիան քաղաքներում, Հանքավան, Զովաբեր, Ախուրյան, Վարսեր գյուղերում և Հատիս լեռան լանջին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին