Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». «Հնարավոր է՝ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի»

18 Փետրվար, 2025 08:13
«Իրավունք». «Հնարավոր է՝ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի»

«Իրավունք» թերթը գրում է.

«Գյումրիում որեւէ լարվածություն չկա, կրիմինալ մի փնտրեք Գյումրիում, եթե լարվածություն լինի, ապա իմացեք, որ դա կարող են սադրել բացառապես այսօրվա իշխանությունները, -անդրադառնալով Գյումրիում առկա նախընտրական մթնոլորտին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

-Բայց այդ մտավախությունը անտեղի չի չէ՞, հիշենք Գյումրիի ընտրությունները․․․

- Հա եղել են լարված ընտրապայքարներ, իրար նկատմամբ ոչ պատշաճ որակումներ են հնչել, բայց քրեական ռեզերվ այստեղ գործ չի ունեցել։

-Սրբազան, բացառո՞ւմ եք, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրեն վստահված ձայներով հետագայում կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ։

-Հավանական չեմ համարում, ես այն մարդկանից եմ, որ երբեք չեմ ասում երբեք, բայց հաանական չեմ համարում։

-Ռուբեն Մխիթարյանը եւս առաջադրվել է, ինչի կապակցությամբ ՔՊ-ական պատգամավոր Պալյաննը նշել է , որ վերջինս կապվում է սրբազանների հետ։

- Ինձ հետ բոլոր թեկնածուներն էլ առնչություն ունեն, բոլորին ճանաչում եմ, բոլորի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, այսքանը։ Ավելին Սարիկ Մինասյանի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ։

-Ինչպե>ս եք գնահատում Մինասյանի շանսերը։

-Մինասյանի շանսերը իշխանության շանսերն են, այ՛ո ինքն իր ձայներն ունի, բայց հիմանականում իշխանությանը սատարողներն են ընտրելու Սարիկ Մինասյանին»:

Սրբազան, այսինքն բացառո՞ւմ եք, որ ընդդիմության երկու թեւերի միջեւ բախում լինի։

-Բայց ով ասաց, որ ընդդիմությունը երկու թեւ է, ընդդիմությունը բազմաթիվ թեւեր է։

-Ասում են, որ հիմնական պայքարը ընթանալու է Մարտուն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջեւ։

-Իրենց անունները շատ է հնչում, որովհետեւ իրենք տեսանելի դեմքեր են եղել, մյուսները նոր դեմքեր են, բայց էլի ընդդիմություն են։

-Լավ, ըստ Ձեզ, ո՞վ կհաղթի։

-Որեւէ մեկը չի հաղթի, կուալիցիայի անհրաժեշտություն կլինի, ավելին՝ հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն եւ ընտրությունը մտնի փակուղի։

-Այսինքն որեւէ մեկին չի՞ հաջողվի բացարձակ վստահության քվեի արժանանալ։

-Անհնարին է, իհարկե չի կարող։

-Լավ, իսկ հայնտի առաջադրված անձանցից ով ինչ շանսեր ունի։

-Գրեթե հավասար են, օրինակ Վարդան Ղուկասյանն էլ, Մարտուն Գրիգորյանն էլ իրենց կայուն ընտրազանգվածն ունեն, բայց մեծամասնություն չեն կազմի, բացառված է։ Ես կրկնում եմ Գյումրիում այս պահին կրիմինալի ակտիվացում չկա, դա փափագում է իշխանությունը, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսա եւ հասնի հաջողության։ Ուզում են ժողովրդին քրեական աշխարհով վախեցնել, որ հասնեն հաջողության»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին