Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր:
Առողջապահության նախարարի հրամաններով դեղերի բաշխացուցակները հասանելի են Դեղորայքային քաղաքականություն/Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի բաշխում դարանում:
Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում:
Այստեղ, անցնելով Ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով, կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները`տվյալ օրվա դրությամբ, ինչը պարբերաբար թարմացվում է և համալրվում նոր դեղերով:
Փետրվարի 17-ի դրությամբ` հանրապետության բժշկական կազմակերպությունում առկա են.
Հակագերճնշումային դեղեր
Լիզինոպրիլ դհտ 10մգ N100
Լիզինոպրիլ դհտ 2,5 մգ N100
Լիզինոպրիլ դհտ 20 մգ N1000
Լիզինոպրիլ դհտ 5մգ N1000
Հակափսխեցուցիչ դեղեր
Մոտիլիում (դոմպերիդոն) 10մգ դեղահատ
Մետոկլոպրամիդ լ-թ նրկ 5մգ/մլ 2մլ N 10
Վիտամիններ
Կիրկ/Յունիմմափ /հղիների վիտամին/ դեղահատ (վիտամին A, վիտամին D3, վիտամին E, վիտամին B1, վիտամին B2, վիտամին B6, վիտամին B12, վիտամին PP, վիտամին B5, ֆոլաթթու, վիտամին C, երկաթ, ցինկ, պղինձ, մանգան, քրոմ, սելեն, յոդ, կալցիում, մագնեզիում)
Հակամանրէային և Շնչառման դեղեր
Աուգմենտին 1գ դհտ N14
Ավելոքս (մոքսիֆլոքսացին հքլ) լ-թ 400մգ/250մլ ներերակային
Ֆորան (իզոֆլուրան) լ-թ ինհ 99.9% 100մլ
Սևոֆլուրան լ-թ ինհ 250մլ- 734-Ա հրաման
Հակադիաբետիկ դեղեր`
Ինսուլին կարճ ազդեցության - ԱԿՏՐԱՊԻԴ 100ՄՄ/մլ 10մլ-
Իմունաճնշիչ դեղեր
Ամջևիտա (ադալիմումաբ) լ-թ նխլց նրկ 40մգ/0,8մլ -713-Ա, 679-Ա, 485-Ա. 310-Ա, 226-Ա, 87-Ա
Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
Ֆենիլալանին չպարունակող մանկական կեր մինչև 1տ․
Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող դեղերն անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը:
Առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման Հավելված 2-ով հաստստված կարգի 15-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից: