Կարևոր իրադարձություններ

Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

15 Փետրվար, 2025 20:36
Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարարը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Մինսկի գործընթացի հետ կապված կառույցների լուծարման անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ «Դրանք անցյալի մնացորդներ են»:

Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը: Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե, իբր, Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Նա նաև բողոքել է, որ Հայաստանը պաշտպանական ոլորտում գործակցում է տարբեր երկրների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին