Կարևոր իրադարձություններ

Աբխազիայի ԿԸՀ-ն երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած

15 Փետրվար, 2025 20:28
Աբխազիայի ԿԸՀ-ն երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած, հայտնում է Ռիա Նովոստին։

Աբխազիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 55%, և դրանք վավեր են ճանաչվել, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Մարշանը։

«Ժամը 18-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը գերազանցել է 55%-ը, ինչը նշանակում է, որ Աբխազիայում նախագահական ընտրությունները կայացել են»,- նշել է նա միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ հայտնի աբխազ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։ Նրանք բոլորն արդեն քվեարկել են։

 

Լրահոս

Դիտել ավելին