Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ

14 Փետրվար, 2025 10:00
«Հրապարակ». Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր փակ հանդիպում կունենա ԱԺ ՔՊ խմբակցության հետ, որի ժամանակ քննարկելու են առողջապահական համապարփակ ապահովագրության փաթեթը։

Հանդիպման նախաձեռնությունը նախարարինն է:

Բանն այն է, որ անգամ ՔՊ-ի ներսում միանշանակ չեն վերաբերվում այս գործընթացին, մասնավորապես ապահովագրական ֆոնդերի տնօրինումը մասնավորին, թե պետությանը հանձնելու հարցում կան տարաձայնություններ:

Այս եւ այլ պատճառներով համակարգի ներդրումը հետաձգվում է, թեպետ, ըստ հայտարարվածի, այն արդեն պետք է ներդրված լիներ եւ կիրառվեր»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին