Աշխարհի թիվ մեկ իտալացի թենիսիստ Յանիկ Սիները և Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) համաձայնության են եկել իտալացուն դոպինգ օգտագործելու պատճառով 3 ամսով անհապաղ արգելել մասնակցել մրցաշարերին:
Այս մասին հայտնում է WADA-ի պաշտոնական կայքը։
Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Սիների որակազրկման ժամկետը կսկսի 2025 թվականի փետրվարի 9-ից մինչև 2025 թվականի մայիսի 4-ը ժամը 23:59-ը:
Միևնույն ժամանակ, նա կարող է սկսել պաշտոնական մարզումային գործունեությունը արդեն ապրիլի 13-ից։ Նա, հետևաբար, բաց կթողնի Ինդիան Ուելսում, Մայամիում, Մոնտե Կարլոյում և Մադրիդում անցկացվող Մասթերսը, բայց կկարողանա մասնակցել «Մեծ սաղավարտի» հաջորդ մրցաշարին՝ 2025 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությանը, որը կմեկնարկի մայիսի 19-ին։