Խաղաղության հաստատման բանակցություններում ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի կողքին՝ որպես անվտանգության երաշխավոր, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Միայն Ուկրաինան կարող է որոշել, թե երբ է բանակցությունների համար հարմար պահը։ Բանակցություններից առաջ զիջումներ թույլ տալը մեծ սխալ է»,- հայտարարել է նա։