Միկել Մերինոն հայտնել է, որ առաջին անգամ էր խաղում հարձակվողի դիրքում: Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» հաղթել է «Լեսթերին» (2:0), իսկ իսպանացի ֆուտբոլիստը Ռահիմ Ստերլինգի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 69-րդ րոպեին և դարձել դուբլի հեղինակ:
«Արտետան այսօր առավոտյան ասաց, որ ես խաղալու եմ հարձակվողի դիրքում։ Այս մասին մենք արդեն մի փոքր զրուցել էինք մարզիչների օգնականներից մեկի հետ։ Կարիերայիս ընթացքում առաջին անգամն էր, որ խաղում էի այս դիրքում։ Ինձ ասացին, որ խաղամ իմ ուժերի չափով: Լավ է, որ ինձ հաջողվեց դուբլի հեղինակ դառնալ ու օգնել թիմին։
Անկեղծ ասած, չեմ կարծում, որ պարբերաբար հարձակվողի դիրքում կխաղամ: Առաջին անգամ դուբլ գրանցեցի՝ խաղալով հարձակվողի դիրքում և նույնիսկ փոխարինման դուրս գալով։
Ես մոռացել էի կնոջս ինչ-որ բան տալ Սբ. Վալենտինի օրվա առթիվ, ուստի այս գոլերը նրա համար էին: Կարծում եմ՝ նա սա ավելի շատ կգնահատի, քան վարդերն ու շոկոլադը:
Բարդ հանդիպում էր: Նման խաղերում վերաբերմունքը կարևոր է: Այս կարգի խաղերը լավ են թիմի համար»,- ասել է «Արսենալի» խաղացող Միկել Մերինոն։