Կարևոր իրադարձություններ

Պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը

15 Փետրվար, 2025 16:20
Պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը

Փետրվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին