«Հրապարակ» թերթը գրում է.
«Տիգրան Ավինյանը որոշել է հերթով կատարել տարեվերջին գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդների 10 կետից բաղկացած պահանջ-խնդրագիրը։
Ամենախնդրահարույց հարցը «կանեցներում» զուգարան չունենալն էր։ Yerevan.am կայքում հրապարակվել է Ավինյանի որոշումը՝ 27,5 միլիոն դրամ հատկացնել «Երեւանտրանս» ՓԲԸ-ին՝ 43 հատ բիոզուգարան գնելու համար։ «Իրականում դրա մաքրության հարցը լուրջ է՝ հիմա «կանեցներում» մաքրող պիտի՞ պահեն։
Բիոզուգարան գնելն այդքան էլ խելամիտ չէր, նախ էդ զուգարանների հերը կանիծեն` կդառնա հակահիգիենիկ ինչ-որ բան»,- ասում է մեր աղբյուրը։
Տարիներ շարունակ վարորդները ստիպված են եղել բնական կարիքները հոգալ այստեղ-այնտեղ՝ չունենալով վերջնակետերում տարրական կենցաղային պայմաններ, հիմա Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: