Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
«Գործընկերոջս՝ Ալխաս Ղազարյանի հետ զրուցեցինք նրանց հետ, լսեցինք աշակերտներին հուզող հարցերն ու առաջարկները, քննարկեցինք կրթական ու համայնքային հարցեր:
Աշակերտներից մի քանիսն էլ հետաքրքրված էին ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերով, որոնց շուրջ նույնպես հետաքրքիր զրույց ստացվեց»: