«Իրավունք» թերթը գրում է.
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ ՔՊ-ի հետ ճանապարհ չունեմ անցնելու, դա բացառված է, -անդրադառնալով տարածված լուրերին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վադան Ղուկասյանը ի վերջո ձայները կտա ՔՊ-ին կամ որ նույնն է կուալիցիա կկազմի, ասաց Վարդան Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, ասում են Դուք ժամանակին ողջունել եք ներկայիս իշխանություններին, եւ միացել մերժիր գաղափարախոսությանը, ու, ըստ այդմ չի բացառվում, որ հիմա էլ միանաք։
-Հա մասնակցել եմ, ով է հերքում, բայց դա չի նշանակում, որ հիմա էլ միանալու եմ ՔՊ-ին։ ՔՊ-ն իրեն ոնց պահեց, այսօր Արցախ ունեք, էսօր ես ոնց եք պատկերացնում կարող է մոռացել եմ, որ ՔՊ-ի պատճառով այդքան երեխաներ զոհվեցին, բացառված է։ Մենք պարզապես չգիտեինք, որ այն ժամանակ ՔՊ-ն ու նախկին իշխանությունները միմյանց հետ սերտ կապերի մեջ են։ Այնպես որ որեւէ պարագայում ես ՔՊ-ի հետ ճանապարհ չունեմ գնալու, բացառված է։
-Ընդդիմադիր թեկնածուները Ձեզ առաջարկում են հանդես գալ մեկ միասնական թիմով։
-Առաջարկում են, որովհետեւ ձայն չունեն, ուզում են իմ ձայները իրենց վերագրել։ Օրը կգա կտեսենենք ով ինչքան հարգանք ունի այս քաղաքում, ինչո՞ւ են այդքան վախեցած, սարսափած Վարդան Ղուկասյանից։
-Պարոն Ղուկասյան, ասում են Գյումրիում արդեն իսկ մեկնարկել է կլանային պատերազմը, անգամ գործի է դրվում քրեական ռեզերվը, ի՞նչ կասեք այս մասին։
-Կլանային պատերազմ չկա, ինչ կլան, ինչ քրեական աշխարհ։ Այս երկրում կլաններ չկան, այս երկրում բոլորը իրար եղբայրներ են, իրար որ չխառնեն, ոչ մի պատերազմ չի լինի։ Մեզ ժամանակին խառնել են Երեւանում նստած վերնախավը։ Մեր թշնամին միայն թուրքն է, ոչ մի կլանային պատերազմ չկա, բոլորն էլ հայ տղերք են, էսօր կարող է կռվենք վաղը բարիշենք, կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: