Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:
Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների: