Վաշինգտոնը շարունակելու է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, սակայն անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը:
Նա վստահեցրել է, որ Դոնալդ Թրամփը չի զոհաբերի Ուկրաինայի շահերը: Քելոգի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործարքն ուժեղ է լինելու։ Թրամփի բանագնացը համոզմունք է հայտնել, որ այն կարող է ձեռք բերվել 180 օրվա ընթացքում:
Քիթ Քելոգը նաև նշել է, որ Ուկրաինան լինելու է բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Եվրոպան՝ ոչ: Միացյալ Նահանգներն էլ հանդես կգա որպես միջնորդ:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է ապահովեն Ուկրաինայի ինքնիշխանությունը։
«Թրամփն ուզում է, որ պատերազմը մեկընդմիշտ ավարտվի, և Ուկրաինան դառնա անվտանգ պետություն»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: