Կարևոր իրադարձություններ

Թրամփը Չինաստանի դեմ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանել

15 Փետրվար, 2025 15:55
Թրամփը Չինաստանի դեմ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի դեմ ռեկորդային՝ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանել:

«Ոչ մի այլ նախագահ այդքան մաքսատուրք չի սահմանել»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Չինաստանում արդեն արձագանքել են Թրամփի գործողություններին՝ ամերիկյան վարչակազմի որոշումն անվանելով «միակողմանիության և հովանավորչության դրսևորում», և կոչ արել հրաժարվել «զրոյական արդյունքով խաղի» մտածելակերպից:

Եվրահանձնաժողովը ևս արձագանքել է Թրամփի սահմանած մաքսատուրքերին և սխալ քայլ համարել ԱՄՆ նախագահի առևտրային քաղաքականությունը, խոստացել կոշտ ու անհապաղ արձագանք:

 

Լրահոս

Դիտել ավելին