Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթել է անգլիացիներին

18 Սեպտեմբեր, 2024 22:53
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթել է անգլիացիներին

Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ամերիկայի հավաքականի հետ:

Այսօր հաղթել են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին