Կարևոր իրադարձություններ

Վարորդը ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ է կրակել

16 Սեպտեմբեր, 2024 19:25
Վարորդը ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ է կրակել

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 23.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Գարգառ գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենայից, ընթացքի ժամանակ, կրակոցի ձայն են լսել: Պարեկներն անմիջապես կանգնեցրել են «Մերսեդեսը»:

Նրանք սրահի տեսանելի հատվածում նկատել են պարկուճ, իսկ նստելատեղի տակ՝ ատրճանակի նմանվող առարկա ու պահեստատուփ: Վարորդը և երկու ուղևորները, խուլիգանություն կատարելու հիմնավոր պատճառով, մեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին: Մեքենայի սրահում հայտնաբերվել են մեկ պարկուճ, ատրճանակի նմանվող հրազեն և փամփշտատուփ:

Վանաձոր քաղաքի բնակիչ 25-ամյա վարորդը հայտնել է, որ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, որով ինքը մեքենայի պատուհանից մեկ անգամ կրակել է օդ:
Նա ձերբակալվել և ուղևորների, հայտնաբերվածի ու կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին