Կարևոր իրադարձություններ

Մամ կներես. ես չգիտեի` դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը՝ որդու հետ զրույցի մասին

17 Սեպտեմբեր, 2024 21:12
Հեղինակ՝ Նազիկ Ավդալյան
Մամ կներես. ես չգիտեի` դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը՝ որդու հետ զրույցի մասին

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ասում է

-Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել

-Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում

-Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։ Որովհետև ես գիտեմ, որ մամաներն ավելի շատ են կարոտում իրանց երեխեքին, քան հակառակը…

Մա’մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով

Ու ես չգիտեմ, ոնց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել են ամենամեծ մոտիվացիան, որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավեր ու վախեր հաշվի առնելու։ Որ զուր չլիներ են ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»:

 

Լրահոս

Դիտել ավելին