Կարևոր իրադարձություններ

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները. այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան

15 Հունվար, 2025 11:14
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները. այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան

Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Ստորագրելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահագների միջև ռազամավարական համագործակցության կանոնադրությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեր հարաբերությունները բարձրացրեցին ռազմավարական մակարդակի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը:

«Դրանից քիչ անց փորձագետներից մեկը հարցազրույցում հայտարարում է, թե իբր իրենք ամիսներ շարունակ աշխատել են այս փաստաթղթի վրա:

Ընդգծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը հնարավոր է դարձել ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ, միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին