Կարևոր իրադարձություններ

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից

15 Հունվար, 2025 13:22
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից

Հունվարի 15-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:  

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը իրեն 7-րդ հարկից ցած է նետել: 

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

 

Լրահոս

Դիտել ավելին