Կարևոր իրադարձություններ

Հայաստանի առևտուրը ԵՄ-ի հետ անգամներով փոքր է ԵԱՏՄ-ի հետ առևտրից. Օվերչուկ

15 Հունվար, 2025 15:45
Հայաստանի առևտուրը ԵՄ-ի հետ անգամներով փոքր է ԵԱՏՄ-ի հետ առևտրից. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) հետ առևտրի մասին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը։

Նա նշել է, որ եթե համեմատենք Հայաստանի առևտուրը ԵՄ-ի հետ և ԵԱՏՄ-ի հետ, ապա դա մի քանի անգամ ավելի փոքր է ԵՄ-ի հետ, քան՝ ԵԱՏՄ-ի:

Օվերչուկը հայտնել է, որ 2024 թվականի 11 ամսվա վիճակագրությամբ, Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 11,6 մլրդ դոլարի, իսկ ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 մլրդ դոլարի:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առևտուրը զգալիորեն պակասել է և արձանագրել նվազում։ 

Պոխվարչապետը նաև ընդգծել է, որ այն քաղաքական գործիչները, ովքեր նախաձեռնել են ԵՄ-ին անդամակցման գործընթացի մասին օրենքի նախագիծը, լավ հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը ավելի շատ տեսական, քան իրական քայլ է, և նրանք, անշուշտ, չեն ցանկանում կորցնել ԵԱՏՄ-ի հետ ունեցած տնտեսական օգուտներն ու առավելությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին