Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է նախադիաբետը

15 Հունվար, 2025 18:25
Ի՞նչ է նախադիաբետը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։

Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները

տարիքը` 40 և ավելի,

ավելորդ քաշ կամ ճարպակալում,

ժառանգականություն,

սիրտ-անոթային հիվանդություններ,

զարկերակային գերճնշում,

խոլեստերինի բարձր մակարդակ:

Ինչպե՞ս կանխարգելել

վերանայել կենսակերպի կանոնները,

օրաբաժնից կրճատել ճարպերն ու պարզ ածխաջրերը,

օգտագործել թարմ, չվերամշակված մթերք,

բացառել սննդակարգի կտրուկ սահմանափակումները,

սննդակարգում ներառել չհագեցած ճարպաթթուներ։

Կարևոր է`

վնասակար սովորություններից հրաժարվելը,

ֆիզիկական ակտիվությունը,

սննդային օրագրի վարումը,

առողջ քունը։

Առողջ ապրելակերպը նախադիաբետի կանխարգելման հիմնական նախապայմանն է։

 

Լրահոս

Դիտել ավելին