Կարևոր իրադարձություններ

Ջոկովիչը՝ Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիր

15 Հունվար, 2025 19:16
Ջոկովիչը՝ Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիր

Մեծ սաղավարտի 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր 430-րդ հանդիպումն է անցկացրել Մեծ սաղավարտի հիմնական մրցաշարում:

Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հանդիպել է աշխարհի 125-րդ ռակետ, պորտուգալացի Խայմե Ֆարիայի հետ։

Հանդիպումն ավարտվել է Ջոկովիչի հաղթանակով։

Այսպիսով, Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած հանդիպումների քանակով գերազանցել է 20-ակի գլխավոր չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին