Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ:
Այս մասին Shabat.am-ին հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Նա մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Թե ինչ պատժի կդատապարտվի գեներալ-լեյտենանտը, հայտնի կլինի առաջիկայում:
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել: