ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2025 թվականին զորավարժությունների հարցին։
«Առայժմ ձեռնպահ կմնամ զորավարժությունների մասին տեղեկատվությունից։
Այս պահին հայ-ռուսական զորավարժություններ նախատեսված չեն, թեև տարին նոր է սկսվել, և նման հնարավորությունը չի կարելի բացառել»,-նշել է նախարարը: