Կարևոր իրադարձություններ

Վահան Կոստանյանը Փալոնին և Վալադաոյին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

15 Հունվար, 2025 22:16
Վահան Կոստանյանը Փալոնին և Վալադաոյին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Դեյվիդ Գաս Վալադաոյի հետ:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման կարևորությունը, որն ուղղված է էլ ավելի ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները, ընդլայնելու համագործակցությունը և ընձեռելու նոր հնարավորություններ՝ ուղղված ՀՀ դիմակայունության աճին ու տնտեսական զարգացմանը։

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը՝ շեշտելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու երկկողմ համագործակցությունը նոր վարչակազմի հետ և կյանքի կոչելու Ռազմավարական գործընկերության կանոնադրության նպատակները: Կարևորվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից ՀՀ հետ հարաբերությունների խորացման երկկուսակցական աջակցությունը:

Նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, խաղաղության հաստատման ճանապարհին առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և տեսլականը:

 

Լրահոս

Դիտել ավելին