Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան

15 Հունվար, 2025 18:34
Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է.

«Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ ՀՀ Զինված ուժերում ծառայած տղաների, նրանց հարազատների, ծնողների նկատմամբ, նմանատիպ առանձնակի վերբերմունք ունեմ խուսափածների նկատմամաբ, բայց երբեմն անհրաժեշտ է այդ խուսափելու հանգամանքները հիմնավորել»:

Ինչ վերաբերում է երկու եղբայների զոհվելու հանգամանքներին, Պապիկյանը նշել է, որ առիթ ունեցել է դրանով հետաքրքրվելու․

«ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ բանակում ծառայող եղբայր ունեցող զորակոչիկն ունենա ընտրելու հնարավորություն՝ ուզո՞ւմ է ծառայել եղբոր հետ, թե՞ ոչ։ Իհարկե, այն 27 դեպքերը, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրվել են, դրանք տարբեր հանգամանքներ են, բայց քիչ չեն դեպքերը, երբ  ծառայության բերումով եղբայրները գտնվել են առաջնագծում։ Իմ վերաբերմունքն այն է, որ սա անարդարացի է, և պետք է քայլեր ձեռնարկվեն, որ շտկվի։

Բայց այստեղ հարց է գալիս՝ եթե մենք փորձենք կառավարության որոշմամբ կամ  օրենքով սահմանափակել եղբայրների՝ նույն տեղում գտնվելը, մենք սահմանափակելո՞ւ ենք նույն տեղում ծառայելու հնարավորությունը, քանի որ մենք չենք որոշում՝ լինի՞ ռազմական գործողություն, թե՞ ոչ, մենք  չենք որոշում՝ ռազմական գործողության ժամանակ երկու եղբայները լինե՞ն առաջնագծում, թե՞ ոչ։ Սա հարց է, որը նաև հանրային վերաբերմունքի խնդիր ունի»։

 

Լրահոս

Դիտել ավելին