Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով։
Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից՝ նշելով, որ բոնուսային բաղադրիչից կարելի է օգտվել՝ գրանցվելով roadpolice.am համակարգում։
Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն․ էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց և 20 տոկոս բունուսային բաղադրիչից օգտվելու դեպքում տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելով՝ կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը։
Կարևոր է իմանալ՝ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: