Կարևոր իրադարձություններ

Կեղծ թղթադրամով լիցքավորել էր մեքենան

15 Հունվար, 2025 19:47
Կեղծ թղթադրամով լիցքավորել էր մեքենան

Հունվարի 14-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 22:00-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Այնթապ գյուղի մոտ գործող իր բենզալցակայանում Օշական գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը «Տոյոտան» լիցքավորել է երեք հազար դրամի բենզինով և աշխատակցին վճարել է 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ:

Մասիսի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին