Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջին, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Այս մասին գրում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության թելեգրամյան ալիքը:
«Մենք շահագրգռված ենք տեսնել Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վերականգնումը: Մենք ուրախ ենք, որ նոր նախագահի վարչակազմի հետ ունենք արժեքների համընկնում, և շատ բան կախված կլինի նրանից, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը որքանով կարող է հաղթել «խորքային պետությանը» (deep state)»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնվելու է հատուկ սահմանված նպատակներով ու ցուցանիշներով։
Ավելի վաղ Կոբիախիձեն հույս էր հայտնել, որ «խորքային պետության» դեմ պայքարը կավարտվի Թրամփի հաղթանակով, ինչը կնպաստի աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում խաղաղության ապահովմանը և կօգնի ճիշտ և առողջ արժեքների տարածմանը, այլ ոչ թե այն արժեքների, որոնք ակտիվորեն տարածվել են ամբողջ աշխարհում վերջին չորս տարվա ընթացքում:
«Խորքային պետության» տեսության համաձայն՝ Միացյալ Նահանգներում գոյություն ունեն չընտրված պետական պաշտոնյաների համակարգված խումբ կամ խմբեր, որոնք ազդում են պետության քաղաքականության վրա՝ հաշվի չառնելով ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությանը: Այս տերմինն օգտագործվում է տարբեր երկրներում ստվերային կառավարությունները բնորոշելու համար: