Կարևոր իրադարձություններ

Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը չեղարկելու հրամանը

24 Հունվար, 2025 13:10
Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը չեղարկելու հրամանը

Սիեթլի շրջանային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանը, որը սահմանափակում է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը:

Այս մասին հունվարի 23-ին հայտնել է CNN-ը։

«Ես դատավորի աթոռին եմ եղել ավելի քան չորս տասնամյակ: Չեմ կարող հիշել մեկ այլ դեպք, երբ հարցն այդքան պարզ լիներ», - ասել է դատավոր Ջոն Քոունուրը վճիռը հրապարակելիս:

Դատավորը բավարարել է Վաշինգտոնի, Իլյինոյսի, Օրեգոնի և Արիզոնայի ներկայացուցիչների խնդրանքը՝ նախագահի հրամանը համարելով բացահայտ հակասահմանադրական։ Հայցվորները պնդում են, որ Սպիտակ տան ղեկավարը խախտում է 1868 թվականին ընդունված Սահմանադրության 14-րդ ուղղումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին