Կարևոր իրադարձություններ

Կարմիր ջրվեժ՝ Անտարկտիդայում. բնության բազմաթիվ չքնաղ դեմքերից մեկը

24 Հունվար, 2025 21:36
Հեղինակ՝ Հենրիկ Պիպոյան
Կարմիր ջրվեժ՝ Անտարկտիդայում. բնության բազմաթիվ չքնաղ դեմքերից մեկը

Հենրիկ Պիպոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա Կարմիր ջրվեժն ա Անտարկտիդայում։ Արհեստական բանականության ստեղծած նկար չի, իրական ա՝ բնության բազմաթիվ չքնաղ դեմքերից մեկն ա։

Հինգ միլիոն տարի առաջ ծովի մակարդակը բարձրացել ա ու հեղեղել Անտարկտիդայի արևելյան մասը, որտեղ աղի լիճ ա գոյացել։ Հետո եղանակը ցրտել ա, ու լիճը սառցի հաստ շերտով ա պատվել։ Սառցի տակ լիճն ավելի աղի ա դարձել ու հիմա ծովի ջրից երեք անգամ ավելի աղի ա։ Դրա համար էլ չի սառչում։

Մոտ կես կիլոմետրանոց սառցաշերտի տակ լիճն ամբողջությամբ կտրվել ա արտաքին աշխարհից, միլիոնավոր տարիներ արևի երես չի տեսել ու չի շփվել մթնոլորտի հետ, դրա համար էլ՝ բացարձակապես թթվածին չի պարունակում։

Հիմա սառույցների մեջ գոյացած ճեղքից ջուրը դուրս ա հորդում ու հինգ հարկանի շենքի բարձրությունից գահավիժում։ Ջուրը երկաթով հարուստ ա ու օդի հետ շփվելով վառ կարմիր գույն ա ստանում։

Մարդն ինչ էլ անում ա, ինչքան էլ իրան ճղում ա, մեկ ա՝ բնությունը վերջում նրան մատ ա անում՝ շախ ու մատ»։

 

Լրահոս

Դիտել ավելին