Ստամբուլում հայկական վարժարանի վրա հարձակում չի եղել, արդեն 10 տարի Տատյան վարժարանն այլ շենքում է գործում. այս մասին ասել է «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությանը:
Ըստ թուրքական մամուլում հրապարակումների՝ հունվարի 22-ի առավոտյան անհայտ անձինք կրակել են Ստամբուլի Տատյան հայկական վարժարանի շենքին: Սակայն Էստուկյանի խոսքով՝ այժմ այդ շենքում քրդական հաստատություն է գործում:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք կրակել են դպրոցի պատուհաններին: Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը ատրճանակով կրակ է բացել շենքի վրա, իսկ մյուս կասկածյալը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։
Կասկածյալների ինքնությունը պարզվել է, առգրավվել է ապօրինի ատրճանակը և 14 փամփուշտ։ Պարզվել է, որ նախկինում կասկածյալները տարբեր հանցագործություններ են կատարել: