Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում. հայտարարություն

25 Հունվար, 2025 00:14
ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում. հայտարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել. 

«Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։

Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։

Խնդրում ենք անտեսել տարածված հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին