Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ թույլ չտալ էսկալացիա: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և դրանից դուրս կան ուժեր, որոնք խնդիր են դրել գեներացնել նոր էսկալացիա»,- նշել է նա։
«Մեր ռազմավարությունը կենտրոնացած է պետական ինստիտուտների ստեղծման և ամրապնդման վրա։ Այս առումով մենք շատ ժամանակ ծախսեցինք»,- ասել է Փաշինյանը։