Երևանի քաղաքապետ Տիգրան ավինյանը նոր խորհրդական ունի:
Արփենիկ Մուրադյանի նշանակման մասին տեղեկանում ենք քաղաքետարանի կայքից։
Արփենիկ Մուրադյանի կենսագրությունը.
Ծնվել է 1987թ. Փետրվարի 14-ին, Երևանում։
2006թ. ավարտել է Փարիզի Ժան Բատիստ Սեյ ավագ դպրոցը:
2009թ. ստացել է Փարիզի LISAA (Կիրառական արվեստների բարձրագույն ինստիտուտ) ուսումնական հաստատության ոճաբան-դիզայների մասնագիտության բակալավրի կոչում ։ 2009-2010 թ. նույն հաստատությունում մասնակցել է մագիստրոսական փորձնական կրթական ծրագրին՝ ոճաբան-դիզայների մասնագիտացմամբ։
2008-2010թթ. ուսման ընթացքում և ավարտելուց հետո մասնագիտական երեք պրակտիկա է անցկացրել՝ Կարին Գրեսե , ՍՈՒԿՍԵՍՈ և Թրենդ Յունիոն-ում։
2010թ. «Գրեյ Ֆեշն Ըուարդ» նորաձևության միջազգային մրցույթում շահել է երրորդ մրցանակ։
2010թ. ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը Յուրմալայի «Իններ Լայթ» պատկերասրահում։
2012թ. հայրենադարձվել է Հայաստան:
2012-2013թթ. աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես «Դիզայն» առարկայի ուսուցչուհի։
2014թ. մասնակցել է «Իմագո Մունդի. Մարդկայնության արվեստը» խմբակային ցուցահանդեսին, Լուչիանո Բենետտոն (Կատալոգ - «Armenia: never never land»)։
2015թ. մասնակցել է խմբակային ցուցահանդեսի ՆՓԱԿ-ում, «Երբ խզբզոցները դառնում են չխզբզոց»:
2018թ. համագործակցել է «Փուշ» նախագծին՝ Երևանում դաշնամուրի նկարազարդում տեղադրելու համար։
2019թ. և 2020թ. աշխատակցել է «Ֆոլոու դը Ֆլոու» հրատարակչությանը՝ նկարազարդելով երկու մանկական գիրք, որոնք տպագրվել են Ֆրանսիայում։
2019 թվականից համագործակցում է «ՊեսՊես» նախագծին՝ որպես գրքերի նկարազարդող. «Գունավորիր Երևանի արձանները», «Գունավորիր Երևանի շենքերը», «Փարաջանովի գույները», «Գունավորիր հայ գեղանկարները»։
2020թ. համագործակցել է «Շունն ու կատուն» հայտնի բալլադի հիման վրա մտահղացած խաղալիքի ստեղծմանը՝ որպես խաղալիքի դիզայներ և նկարազարդող։
2024թ. համագործակցել է «Արևիկ» հրատարկչության և Ինեսա Սանասարյանի հետ առաջին հայկական երաժշտական գրքերն ստեղծելու նպատակով՝ «Կոմիտաս» և «Արամ Խաչատրյան» գրքերի նկարազարդմամբ։
2024թ. համագործակցել է Մատենադարանի հետ՝ «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արհեստ և արվեստ» լաբորատորիա-ցուցահանդեսի նախագծում՝ որպես ինտերիեր և գրաֆիկ դիզայներ (բրենդինգ) ։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: