ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը ChatGPT-ին առաջադրանք է տվել՝ պարզելու թե դրանց համարժեք ինչ տրանսպորտային փաթեթներ կարելի է ընտրել:
«ChatGPT-ին հարցրել եմ հետևյալը.
Եթե ես ամեն աշխատանքային օր միջինում 2-3 անգամ տրանսպորտ եմ նստում, շատ հազվադեպ էլ 3-4 անգամ, իսկ ոչ աշխատանքային օրերին երբեմն 1-2 անգամ եմ տրանսպորտ նստում, ապա ո՞ր փաթեթն է ամենամատչելին ինձ համար և ինչքա՞ն կկազմի յուրաքանչյուր ուղևորության գինը այդ դեպքում»:
Ամբողջական պատասխանը դնում եմ մեկնաբանության մեջ, բայց ChatGPT կարճ եզրակացությունը հետևալն է։
Եթե երկարաժամկետ օգտագործում եք հանրային տրանսպորտ, ապա ամենամատչելի տարբերակը 365 օր՝ 90000 դրամ փաթեթն է (1 ուղևորությունը՝ 121 դրամ):
Եթե երկարաժամկետ չեք պլանավորում, 90 օր՝ 24000 դրամ փաթեթն է լավ ընտրություն (1 ուղևորությունը՝ 129 դրամ):
30 օր՝ 9000 դրամ տարբերակն էլ շատ հարմար է կարճաժամկետ օգտագործման համար (1 ուղևորությունը՝ 145 դրամ)»,- գրել է Թորոսյանը: