Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են

25 Հունվար, 2025 08:36
«Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել են դատարան՝ պնդմամբ, որ իրենց աշխատանքից հեռացումը ապօրինի է եղել։

Նրանք պնդում են, որ Հաշվեքննիչ պալատում միլիոնների աշխատավարձեր են ստանում, իսկ արդյունքը չի երևում։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, որը փաստում է, թե ինչպիսի անհավասար պայմաններ են տիրում այդ կառույցում։

Ավելին՝ տարանջատումը հստակ է բարձրաստիճան և հասարակ աշխատողների միջև։

Բարձրագույն խմբի պաշտոնյաների 1-ին ենթախումբը վարձատրվում է 4 մլն դրամ՝ առանց հարկերի, իսկ կրտսեր խմբի պաշտոնյաների 3-րդ ենթախումբը՝ 175 հազար դրամ։

Անհավասար բաշխում և անարդարություն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին