Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը կցանկանար համագործակցել Միացյալ Նահանգների հետ, այն աշխարհի առաջատար երկիրն է և լուրջ ազդեցություն ունի տնտեսության վրա։
«Մենք չենք ակնկալում որևէ բաշխում Ամերիկայից, բայց մենք ցանկանում ենք համագործակցել նրանց հետ, մենք հասկանում ենք, որ սա աշխարհի առաջատար երկիրն է, լուրջ ազդեցություն ունի տնտեսության վրա։
Մենք աշխարհում գլոբալ հարցեր չենք լուծի Ամերիկայի հետ, մենք գիտենք մեր տեղը»,- ասել է Լուկաշենկոն։