Հունվարի 25-ին Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնում կայացել է հայ մեծն կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ Առնո Բաբաջանյանի 104-ամյակին նվիրված միջոցառում: Այս մասին գրում է aliq.ge-ն:
Միջոցառմանը հնչել են Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Էլեգիա», «Հարսնացուն հյուսիսից», «Երևան» և այլն:
Բաբաջանյանի ստեղծագործությունները կատարել են ինչպես Հայաստանից ժամանած երաժիշտները, այնպես էլ Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի և «Հայարտուն» գրական մշակութային հասարակական կազմակերպություն արտիստները:
Երեկոյին ներկա է եղել Առնո Բաբաջանյան որդին՝ Արա Բաբաջանյանը, ով նաև Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի ղեկավարն է.
«Մենք 1991 թվականից սկսած ամեն տարի կազմակերպում ենք երեկո՝ նվիրված հայրիկիս ծննդյան օրվան: Երբեմն այդ երեկոները ավելի մեծամասշտաբ են լինում: Ես իմ պարտքն եմ համարում միշտ հնչեցնել հորս ստեղծագործութունները, քանի որ ինչպես ասում են՝ մարդն ապրում է այնքան, քանի դեռ նրան հիշում են»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդցծել է Արա Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ մշակույթը պահպանելը անչափ կարևոր է, ինքն էլ հենց դա է անում.
«Ես շատ եմ նեղվում, երբ մեզ ասում են, որ մշակույթ չունենք. Հակառակ՝ հայերիս մշակույթը այնքա՜ն հարուստ է: Մենք ունենք հիանալի արվեստագետներ՝ նկարիչներ, երաժիշտներ: Եթե մենք նրանց հիշատակը չպահենք՝ ապա հայ չենք»,- հավելել է կրտսեր Բաբաջանյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: