Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն արհեստական բանականությամբ հագեցած հրթիռներ են արձակել։
Ինչպես հայտնում է Mehr-ը, հաջողությամբ ոչնչացվել են պայմանական թշնամական թիրախները։
Արհեստական բանականությամբ հագեցած «Քաեմ» և «Ալմաս» հրթիռներն արձակվել են ժամանակակից «Մոհաջեր 6» և «Աբաբիլ 5» անօդաչու թռչող սարքերից։