Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 257 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 48, մարմնական վնասվածք պատճառելու` 25, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության՝ 16, հոգեկան ներգործության` 14, զենք-զինամթերքի առգրավման, վարժական հավաքից խուսափելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 7-ական, խուլիգանության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ինքիրավչության՝ 3, մարդու առևանգման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, հետամտելու, թմրանյութի իրացման, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից արգելված իրեր պահելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, խոշտանգման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սպանության փորձի, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կեղծ փաստաթղթի, սեքսուալ բնույթի բռնի գործողության հարկադրելուն, ինքնավնասման, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, հանցանք կատարած անձին աջակցելու, հղիության արհեստական ընդհատում կատարելուն հարկադրելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և պաշտոնտար անձի կողմից իշխանության կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակության և գերեզմանն անարգանքի ենթարկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 6 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար․ 1 մարդ զոհվել է, 23 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։