Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխոլ Մարտինին՝ Իռլանդիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Միխոլ Մարտինին՝ Տիշեկի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Անհամբեր սպասում եմ Հայաստանի և Իռլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը»,- X-ի միրոբլոգում գրել է վարչապետը։