Քաղաքապետարանից հայտնում են, որ 2024 թվականին մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով:
Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ:Արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է
Լեոյի,
Քրիստափորի,
Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում,
Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:
Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության և Թումանյան փողոցներում վեր
գետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով: