ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը գործնական տրամադրությամբ է մեկնում Էր Ռիադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու։
«Պետք է համաձայնության գալ, թե ինչպես սկսել բանակցություններն Ուկրաինայի հարցով»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա:
Նա վաղը կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։