Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից մինչև Կապան քաղաք և Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Տավուշի մարզի միջպետական ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արտաշատի, Մասիսի, Արարատի, Վեդու տարածաշրջաններում, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Ջերմուկ քաղաքում, Ելփին և Զանգակատուն գյուղերում տեղում է ձյուն։
Տավուշի մարզի և Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում, Ռյա-Թազա-Ապարան և Վեդի-Լանջառ ավտոճանապարհներին բուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։