Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա

20 Փետրվար, 2025 10:33
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա

Փետրվարի 19-20-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Ապարան, Սիսիան, Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Ախուրյան, Արագած, Սիփան, Տավուշ, Քուչակ, Մուսայելյան, Ենոքավան, Ծաղկունք գյուղերում, Մարտունի-Գետափ, Աշոցք-Գյումրի, Ռյա-Թազա-Շենկանի, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա և 55 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին