Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, «Օպել զաֆիրան»-ն ու «Լադա»-ն

20 Փետրվար, 2025 10:40
Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, «Օպել զաֆիրան»-ն ու «Լադա»-ն

Փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին