Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է 4 կետով և այժմ զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:
Աղյուսակը առաջվա պես գլխավորում է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկան: Երկրորդ տեղում լեհ Իգա Շվյոնտեկն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ ներկայացուցիչ Կորի Գաուֆը: